Ձեր առիթների լավագույն ուղղեկիցը

Մեր մասին

Մեր նպատակն է՝

Յուրաքանչյուր հաճախորդի պարգևել հաճելի զգացողություն և հիշվող պահեր։

Մեր փիլիսոփայությունն է՝

Յուրաքանչյուր ծաղկեփունջ դարձնել զգացմունքների գեղեցիկ արտահայտություն՝ փոխանցելով սեր, ջերմություն և անկեղծություն։

Sunny Rose

Մեր մասին

Sunny Rose-ը ժամանակակից ծաղկի խանութ է՝ Էջմիածնում, որն առաջարկում է պրեմիում դասի ծաղկային կոմպոզիցիաներ և արագ ու հուսալի առաքում ամբողջ տարածքում։

Մենք մասնագիտացած ենք՝ անթերի և ճշգրիտ ժամանակին, ծաղկեփնջերը առաքելու մեջ Էջմիածնում և հարակից շրջաններում ։

Մեր պատասխանատու մոտեցումը օգնում է մեր հաճախորդներին գեղեցիկ և նրբաճաշակ կերպով նշել կյանքի ամենակարևոր պահերը։ Յուրաքանչյուր ծաղկեփունջ հանդիսանում է բացառիկ ձեռքի աշխատանք՝ բարձրորակ վարդերով, սեզոնային ծաղիկներով և թարմ դեկորատիվ տարրերով։

Մեր առաքելությունն է փոխանցել գեղեցկություն, զգացմունք և էլեգանտություն։ Փոքրիկ անակնկալներից մինչև մեծ տոնակատարություններ՝ Sunny Rose-ը պատրաստ է Էջմիածնի յուրաքանչյուր անկյուն հասցնել շքեղ ծաղկային ձևավորում,գույներ և բացառիկություն։

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ծաղիկ կարող է փոխանցել զգացմունքներ և ստեղծել անմոռանալի հիշողություններ։ Այդ պատճառով մեր ֆլորիստները մեծ սիրով և ուշադրությամբ ստեղծում են յուրահատուկ կոմպոզիցիաներ՝ համադրելով ժամանակակից ոճը, նրբաճաշակ ձևավորումն ու բնական գեղեցկությունը։ Յուրաքանչյուր պատվեր պատրաստվում է անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով հաճախորդի ցանկություններն ու առիթի առանձնահատկությունները։

Մենք Սոց Ցանցերում

Սիրով Ձեր կողքին

Թվերը Մեր աշխատանքի մասին

2012
Տարեթիվ
2000
Հաճախորդներ
190
Տեսակ ծաղկեփունջ
1
խանութ սրահ
Sunny Rose

Առաքում և վճարման պայմաններ

Sunny Rose-ը առաջարկում է արագ և հարմարավետ առաքում Էջմիածնի տարածքում և հարակից շրջաններում։
Առաքման պայմաններ

Առաքման պայմաններ

  • Էջմիածնի վարչական տարածքում առաքման արժեքը կազմում է 500 դրամ։
  • Քաղաքից դուրս առաքման արժեքը հաշվարկվում է ըստ առաքման ծառայության սակագնի և հեռավորության։

Մեր թիմը հոգ է տանում, որպեսզի յուրաքանչյուր ծաղկեփունջ հասցվի թարմ, գեղեցիկ և ճիշտ ժամանակին։

Վճարման եղանակներ

Մենք առաջարկում ենք վճարման մի քանի հարմար տարբերակ՝

  • Telcell
  • Idram
  • Visa
  • MasterCard